Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ստոկհոլմում Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդթի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և տարածաշրջանում վերականգնման աշխատանքը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ստոկհոլմում գումարված ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի շրջանակներում:
Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանը պատրաստ է ԵԱՀԿ-ի՝ որպես գործընթացին սատարելու մանդատ ունեցող կազմակերպության հետ, համագործակցել տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման հարցում»: