Ռիգայում երկկողմ հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Մևլութ Չավուշօղլուն և Էնթոնի Բլինքենը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, Ուկրաինայի, Սիրիայի հակամարտությունները, իրավիճակը Հարավային Կովկասում։
Չավուշօղլուն և Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին: