Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել. նա առանց փաստաթղթերի է եղել


Հարավային Օսիայի իշխանությունները հայտնում են 47-ամյա Թբիլիսիի բնակչի ձերբակալության մասին։

Վրաստանից անջատված երկրամասի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն` Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Ցխինվալիի վերահսկողության տակ գտնվող տարածքում առանց փաստաթղթերի։ Գերատեսչությունը նշում է, որ Վրաստանի քաղաքացին հանձնվել է հարավօսական պետանվտանգության կոմիտեին։

Նրա հետագա ճակատագրի մասին չի հաղորդվում։ Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել միջադեպին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG