Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում` բարձրաստիճան սպաներ


Արխիվ
Արխիվ

Այսօր Ադրբեջանի Խըզըյի շրջանում գտնվող
«Ղարահեյբաթ» ռազմական օդանավակայանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, հաղորդում է երկրի Պետական սահմանապահ ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ` ավիավթարի 14 զոհերից 13-ը սպաներ են, այդ թվում` մեկ գնդապետ, մեկ փոխգնդապետ, հինգ մայոր և չորս կապիտան։ Նույն աղբյուրի հաղորդմամբ` ևս երկու զինվորականներ՝ փոխգնդապետ Էմիլ Ջաֆարովը և կապիտան Ռամին Ադիլովը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ։

Վթարի առթիվ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնների խախտման» հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG