Մատչելիության հղումներ

Պեկինը 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի աֆրիկյան պետություններին


Չինաստանը խոստանում է մոտ ապագայում աֆրիկյան պետություններին 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ տրամադրել՝ խթանելով մայրցամաքում Covid 19-ի դեպ պայքարը։ Այս մասին Պեկինում մեկնարկած «Չինաստան-Աֆրիկա» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը։

«Եվս 400 միլիոն դեղաչափ Պեկինը կփոխանցի այլ ուղիներով՝ մասնավորաբար չինական պատվաստանյութերի՝ աֆրիկյան գործարաններում արտարդրության միջոցով», - հաղորդում է AP գործակալությունը։

Պեկինի այս հայտարարությունը հնչում է Covid 19-ի՝ Հարավային Աֆրիկայում «Օմիկրոն» շտամի հայտնաբերման և մայրցամաքի մի շարք պետությունների հետ ավիափոխադրումների դադարեցման ֆոնին։

XS
SM
MD
LG