Մատչելիության հղումներ

Ուժայինները հրկիզել են ջրանջատումների դեմ բողոքող իրանցի հողագործների վրանները


Անցյալ շաբաթվանից ջրանջատումների դեմ բողոքող իրանցի հողագործների վրաններն ուժայինների կողմից հրկիզվել են, բողոքի ակցիայի վայրում լսվել են կրակոցներ, այս մասին հաղորդում է «Ազատության» իրանական ծառայությունը։ Այս մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իսպահանում հազարավոր իրանցի հողագործներ անցած շաբաթվանից բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իշխանություններից պահանջելով վերականգնել ջրային պաշարները։ Մի խումբ ցուցարարներ վրաններ էին տեղադրել Իսպահանով հոսող Զայանդեհրուդ գետի չորացած հունում։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը հավաստիացրել է, որ աշխատանքներ են տարվում ինչպես Իսպահանի, այնպես էլ այլ վայրերում ջրի խնդրին լուծում տալու ուղղությամբ։ Իրանի օթերևութաբանական կազմակերպության գնահատականներով, երկրի 97 տոկոսը այս կամ այն կերպ տառապում է երաշտից։

Իշխանությունների վատ կառավարումը նույնպես նշվում է որպես ջրի ճգնաժամի հիմնական պատճառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG