Մատչելիության հղումներ

ԱՄԷ ներկայացուցիչը՝ Ինտերպոլի ղեկավար


Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը քառամյա ժամկետով ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի ղեկավար։

Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին ԱՄԷ դիվանագիտական գերատեսչության գլխավոր տեսուչն էր, վերջին տարիներին եղել է Ինտերպոլի գործադիր կոմիտեի անդամ։

Արաբ դիվանագետն Ինտերպոլի նախագահի պաշտոնում փոխարինում է հարավկորեացի պետական գործիչ Քիմ Յոնգ Յանին։

Ահմեդ Նասսեր Ալ-Ռաիսիի ընդդիմախոսները խնդրահարույց են համարում միջազգային կառույցի ղեկավարի պաշտոնում նրա ընտրությունը։ The Daily Maíl բրիտանական պարբերականի տվյալներով` արաբ գործիչը անմիջական մասնակցություն է ունեցել ԱՄԷ-ում ձերբակալված բրիտանացի գիտանական Մեթյու Հեջեսի նկատմամբ խոշտանգումներին։

Լրտեսության մեղադրանքով ձերբակալված գիտնականը, ինչպես հաղորդվում է, բանտում պահվել է ձեռնաշղթաներով, նա զրկված է եղել քնելու հնարավորությունից, բանտում նրան ստիպել են տարատեսակ դեղամիջոցներ ընդունել։ Հետագայում Հեջեսը ԱՄԷ-ի չորս պաշտոնյաների, այդ թվում` Ալ-Ռաիսիի դեմ դատական հայց է ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG