Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում այսօր հայտնաբերվել է ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։