Մատչելիության հղումներ

Շվեդիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ են ընտրել


Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, այսօր ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում։

54-ամյա Անդերսոնի ընտրությունը հնարավոր է դարձել սոցիալ-դեմոկրատների, ձախերի, կանաչների, ինչպես նաև Կենտրոնի կուսակցության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ, որոնք հնարավորություն են տվել հաղթահարել երկրում շաբաթներ առաջ ծագած կառավարական ճգնաժամը։

Կին վարչապետի ընտրությունը Շվեդիայում պատմական իրադարձություն է որակվում։ Չնայած կանանց իրավահավասարության տեսանկյունից Շվեդիան համաշխարհային առաջատարներից մեկն է, բայցևայնպես այս երկիրը սկանդինավյան պետություններից վերջինն է, որ կառավարության ղեկը վստահում է կին գործչի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG