Մատչելիության հղումներ

NASA-ն տիեզերք է ուղարկում DART զոնդը՝ փորձարկելու աստերոիդի ուղեծիրը փոխելու հնարավորությունը


Աստերոիդ տիեզերքում, արխիվ
Աստերոիդ տիեզերքում, արխիվ

NASA-ն՝ Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը, այսօր տիեզերք կուղարկի DART կոչվող զոնդը, որի նպատակն է փորձարկել աստերոիդի ուղեծիրը փոխելու հնարավորությունը։

Հրթիռի միջոցով տիեզերք հասնելով՝ DART-ը պետք է հետևի Դիդիմ և Դիմորֆ կոչվող երկու աստերոիդներին ու 2022 թվականի աշնանը բախվի դրանցից մեկին՝ աննշան փոխելով ուղեծիրը։

Փորձի նպատակն այն է, որ հետագայում Երկիր մոլորակի համար իրոք վտանգ ներկայացնող աստերոիդների դեպքում հնարավոր լինի փոխել դրանց շարժման ուղղությունը։

NASA-ն 2016 թվականին ստեղծել է աստերոիդներից երկրի պաշտպանության վարչություն, որը երկրից մինչև 48 միլիոն կիլոմետր շրջագծով որոնում է աստերոիդներ ու գիսավորներ, որոնք կարող են վտանգավոր լինել, և տեղեկություններ է հավաքում դրանց չափերի, քիմիական բաղադրության ու երկրի հետ ենթադրյալ բախման հնարավոր հետևանքների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG