Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով մինչև 2022 թվականի մարտը կորոնավիրուսի հետևանքով Եվրոպայում մահերի թիվը կարող է հասնել ավելի քան երկու միլիոնի։
Մտահոգիչ կանխատեսման հիմքում, ինչպես հայտարարել է ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցը, վերջին շաբաթների բացասական միտումն է․ եթե սեպտեմբերի վերջին կորոնավիրուսի մահացության ցուցանիշը մոտ 2100 էր, ապա անցած շաբաթ այդ թիվը դարձել է 4200։
Վարակի սրընթաց տարածման երեք հիմնական պատճառները, ըստ կազմակերպության, «Դելտա» շտամի առանձնահատկությունն է, սահմանափակումների թուլացումն ու չպատվաստված մարդկանց մեծ թիվը։