21-ամյա արցախցին այսօր առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, միջոցներ են ձեռնարկվում նրան վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Մ․ Մ․-ի անհետ կորելու մասին Արցախի ԱԱԾ-ին հաղորդվել է վաղ առավոտյան: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և նրանց կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ, փոխանցում է Արցախի ԱԱԾ-ը։