ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Հայաստանի ռազմական գերատեսչությանը տեղեկացնում է, որ Դավթյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։
Հայաստանում պահեստազորի վարժական եռամսյա հավաքի առաջին փուլը մեկնարկել է oգոստոսի 25-ից և կտևի մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքի երկրորդ փուլն էլ անցկացվում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: Պահեստազորի ուսումնական հավաքներին մասնակցում է շուրջ 2500 տղամարդ՝ բանակից տարբեր տարիներին զորացրված։ Առաջիկա ամիսներին եռամյսա նոր հավաքներ առայժմ նախատեսված չեն։