Նախիջևանի հատուկ նշանակության ջոկատները մարտավարական զորավարժություններ են անցկացրել, որոնց հետևել են նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, ուսումնական վարժանքների ընթացքում նպատակ է դրվել գերեվարել ենթադրյալ ահաբեկչական խմբավորման ղեկավարին և վերացնել հակառակորդի ռազմական պահեստները։ Գործի են դրվել նաև ռազմական ուղղաթիռներ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։