Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն


Իբրահիմ Ռաիսի, Իլհամ Ալիև
Իբրահիմ Ռաիսի, Իլհամ Ալիև

Իրանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել՝ տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

«Այժմ Թեհրանում է Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը՝ երկկողմ հարաբերություններում նոր փուլ սկսելու համար։ Մոտ ապագայում նախատեսվում են նաև բարձր մակարդակի այլ հանդիպումներ, այդ թվում՝ նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի միջև՝ հաջորդ շաբաթ, Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ», - ասել է Սաթդ Խաթիբզադեն։

Սա կլինի Ալիևի առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ռաիսիի հետ՝ վերջինիս պաշտոնամուտից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG