Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկը կարծում է, որ հացադուլից հետո նրան ամիսներ կպահանջվեն լիովին ապաքինվելու համար, և այս ժամանակահատվածում նա պետք է գտնվի քաղաքացիական կլինիկայում։
«Այժմ Միխեիլ Սահակաշվիլին նյարդաբանական խնդիրներ ունի, և ես չեմ կարող կանխատեսումներ անել այս ուղղությամբ: Նա իսկապես սկսել է ուտել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել վաղը», - լրագրողներին ասել է բժիշկը:
Նա փոխանցել է Սաակաշվիլիի խոսքերը, որ շնորհակալություն է հայտնում Գորիի հիվանդանոցի բժիշկներին օգնության համար: Այնուամենայնիվ, բժիշկն ընդգծել է` «նման հիվանդի համար այս պայմաններում» բուժումն անհնար է։
Վրաստանի երրորդ նախագահը 3 օր առաջ համաձայնել է դադարեցնել 50-օրյա հացադուլը և փոխադրվել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ: Նա ասել է, թե կսկսվի սնվել, սակայն երբեք չի ընդունի ապօրինի ձերբակալությունը: