Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ին խիստ մտահոգում է Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը


ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, արխիվ
ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը խիստ մտահոգիչ է:

Նա ենթադրում է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն՝ մինչև գալիք տարվա մարտ ամիս կորոնավիրուսից Եվրոպայում կմահանա մոտ 500 հազար մարդ: Այդ մասին Կլյուգեն ասել է BBC-ին այսօր տված հարցազրույցում:

Այս օրերին կորոնավիրուսի նոր ախտահարումների թիվն էապես աճում է Չեխիայում և Սլովակիայում: Կլյուգեի համոզմամբ, դրան նպաստում է տարվա ցուրտ եղանակը, պատվաստումների ոչ բավարար ընթացքը և այդ տարածաշրջանում առկա կորոնավիրուսի Delta տարբերակը, որը հայտնի է չափազանց խիստ վարակելիությամբ:

Նոյեմբերի 22-ին Չեխիայում և Սլովակիայում ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ չպատվաստված բնակիչների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG