Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը «ներում է շնորհել» հնդկահավերին


Ջո Բայդենն ընթերցում է Peanut Butter անունով հնդկահավին «ներում շնորհելու» հրամանագիրը, Սպիտակ Տուն, Վաշինգտոն, 19 նոյեմբերի, 2021թ
Ջո Բայդենն ընթերցում է Peanut Butter անունով հնդկահավին «ներում շնորհելու» հրամանագիրը, Սպիտակ Տուն, Վաշինգտոն, 19 նոյեմբերի, 2021թ

ԱՄՆ-ում նախագահները Գոհաբանության օրը ներում են շնորհում հնդկահավերին: Հնդկահավը Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստն է:

Ենթադրվում է, որ այս կատակ ավանդույթով Սպիտակ տանն առաջին անգամ հնդկահավերի կյանքը խնայել են 1863 թվականին՝ Աբրահամ Լինքոլնի նախագահության օրոք:

Խոհարարի դանակից փրկված թռչուններին, սովորաբար, նվիրում են դպրոցներին, մանկապարտեզներին, այլ ուսումնական հաստատություններին կամ տեղական կենդանաբանական այգիներին:

Երեկ Ջո Բայդենը ներում է շնորհել «Փինաթ Բաթեր» (Արախիսի կարագ) և «Ջելլի» (Ժելե) անուններով երկու հսկայական հնդկահավերին և ընթերցել նախագահական հրամանագիրը:

«Ինձ վերապահված իշխանությամբ՝ որպես ԱՄՆ նախագահ, ես Գոհաբանության այս օրը ձեզ ներում եմ շնորհում, դե մի բան ասեք, գոնե շնորհակալություն հայտնեք: Շնորհակալ եմ բոլորից, երջանիկ Գոհաբանության օր»,- ասել է նախագահը:

«Արախիսի կարագն» ու «Ժելեն» հետայսու կապրեն Ինդիանայի նահանգի Փերդյու համալսարանի ուսանողական ավանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG