Մատչելիության հղումներ

Երևանում հանդիպում են Եվրասիական տնտեսական միության վարչապետները


ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Ղրղըզստանի Չոլփոն-Աթա քաղաքում, 20-ը օգոստոսի, 2021թ․
ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Ղրղըզստանի Չոլփոն-Աթա քաղաքում, 20-ը օգոստոսի, 2021թ․

Նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG