Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը Բաքվում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման


Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի անդամ Աքիլ Հումբատովը Բաքվում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ դանակարահարության մեղադրանքով, որը նա կտրականապես չի ընդունում։

Մինչ այդ՝ անցած տարի, ընդդիմադիր գործիչը հարկադրաբար ուղարկվել էր հոգեբուժարան, երբ քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները անտեսելու» համար։

Հումբատովի փաստաբանը հայտարարել է, թե նա մտադիր է բողոքարկել դատարանի այսօրվա վճիռը։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար մեղադրում են նախագահ Ալիևի վարչակազմին՝ քննադատներին լռեցնելու, շինծու մեղադրանքներով ընդդիմախոսներին բանտարկելու, լրագրողներին ահաբեկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG