Մատչելիության հղումներ

Վերին Շորժայի համայնքապետ. Այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է


Երեկ երեկոյից ադրբեջանական շարժ է նկատվել Վերին Շորժայի սահմանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Հայ դիրքապահները, Վերին Շորժայի համայնքապետի խոսքով, համարժեք պատասխան են տվել։ Ըստ Երանոսյանի՝ այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ներկա պահին ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։

XS
SM
MD
LG