Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի) այսօր առավոտյան 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել` օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: