Մատչելիության հղումներ

Գերմանիայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ դարպասապահ Նոյերը Հայաստանի հետ կայանալիք խաղին չեն մասնակցի


Դարպասապահ Մանուել Նոյերը, արխիվ
Դարպասապահ Մանուել Նոյերը, արխիվ

Գերմանիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ դարպասապահ Մանուել Նոյերը, առաջիկա կիրակի Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղին չեն մասնակցի։

Երևան չի մեկնի նաև կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ վնասվածքի պատճառով, որը ստացել էր նախօրեին՝ Լիխտենշտեյնի հետ 9։0 ավարտված խաղի ժամանակ։ Հայաստանի հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Յուլիան Դրաքսլերը, Մարկո Ռոյսը և Անտոնիո Ռուդիգերը։

Այդուամենայնիվ, հավաքականի մարզչի Հանս Ֆլիկը հայտարարել է, թե թիմը պատրաստվում է հաղթանակով ավարտել խաղը, որը վերջինն է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական այս տուրում։ «Հիմա մենք՝ 19 ֆուտբոլիստներով, մեկնում ենք Հայաստան՝ անհամբերությամբ սպասելով այս տարվա վերջին հանդիպմանը։ Մեր նպատակն է հաջող եզրափակիչ խաղ անցկացնել», - ասել է Ֆլիկը։

Գերմանիան արդեն ապահովել է իր տեղն աշխարհի առաջնությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG