Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է տորպեդահարել եռակողմ հայտարարությունների իրագործումը․ ՀՀ փոխվարչապետը՝ ԱՊՀ նիստում


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրագործումը, այսօր հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստում։

«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների։ Խեղաթյուրելով եռակողմ հայտարարության դրույթները տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, Ադրբեջանում արծարծվում է միջանցքի գաղափարը՝ ուժի գործադրման սպառնալիքներով», - հայտարարել է Գրիգորյանը նիստի ընթացքում, որն անցել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հայաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ուժով, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG