Մատչելիության հղումներ

Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ․ դեսպան


Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն՝ ընդգծելով՝ առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը՝ շեշտելով, որ առկա է մեծ ներուժ:

Ալֆոնսո Դի Ռիզոն փոխարինում է Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

XS
SM
MD
LG