Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 2022 թվականին ուժային կառույցների վրա կծախսի 2 միլիարդ 600 միլիոն դոլար


2022 թվականին Ադրբեջանի ռազմական և անվտանգային ծախսերը կկազմեն 2 միլիարդ 600 միլիոն դոլար։ Այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Նրա խոսքով՝ միայն նոր սպառազինությունների ձեռքբերման վրա գալիք տարի Ադրբեջանը պատրաստվում է ծախսել 294 միլիոն ամերիկյան դոլար։

«Ընդհանուր առմամբ, ուժային կառույցների համար նախատեսված միջոցները կազմելու են գալիք տարվա պետբյուջեի ծախսային մասի 15 տոկոսը», - հայտարարել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով, որ պետական ծախսերի առաջնահերթ ուղղություններն են «երկրի պաշտպանունակության ամրապնդումը, ազատագրված տարածքներում զորամասերի շինարարությունն ու պետական սահմանի հուսալի պաշտպանությունը»։

XS
SM
MD
LG