ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը։
Փաշինյանը միևնույն ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը Հայաստանին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում։
ՄԱԿ-ը 2020-ին Հայաստանում Covid-19-ից տուժած բնակչությանն աջակցելու նախաձեռնություն սկսեց։
Բարձր գնահատելով Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը՝ Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ: