Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ հայկական ուժերը գնդակոծել են Քելբաջարի շրջանը


Հայկական Զինված ուժերի դիրքերը Գեղարքունիքի մարզի սահմանագոտում, արխիվ
Հայկական Զինված ուժերի դիրքերը Գեղարքունիքի մարզի սահմանագոտում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ նույն օրը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական ստորաբաժանումները հրազենից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Յելիջա գյուղի մերձակայքում աշխատող ինժեներական տեխնիկան։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ գնդակոծված տեխնիկան ներգրավված էր դեպի դիրքեր տանող ճանապարհի շինարարության աշխատանքներում։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն անհապաղ կերպով համարժեք միջոցների են դիմել, անձակազմի շրջանում կորուստներ չկան», - ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG