Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ և ՊՆ նախարարները կքննարկեն հայ-ադրբեջանական ճգնաժամի կարգավորումը


Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Նոյեմբերի 12-ին Փարիզում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում երկու համանախագահ երկրների աշխատանքի շրջանակում:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, տվյալ հարցը Լիբիայի խնդրին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում նախատեսված երկկողմ հանդիպմանը քննարկվելիք թեմաների շարքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG