Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։
Երկրորդ ընթերցումը նախատեսված է հաջորդ տարվա մարտի 22-ին։
Նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթընը։
20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երեք տասնյակից ավելի պետություններ և միջազգային հեղինակավոր կառույցներ։ Այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործեց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները համապատասխան բանաձևեր էին ընդունել ավելի վաղ։