Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ պաշտպանության նախարարները


ԱՊՀ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ԱՊՀ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր կանցկացվի ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը։

ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG