Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը


Երևանի Ազատության հրապարակում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: Ընդդիմադիր քաղաքական ուժը ցանկանում է ազգային դիմադրություն ձևավորել և հասնել իշխանափոխության:

Երկրորդ նախագահի գլխավորած ուժը մտավախություն էր հայտնել, թե գործող իշխանությունը գնալու է նոր զիջումների: «Հայաստան» դաշինքը վստահ է` միայն ազգային դիմադրություն ձևավորելով է հնարավոր երկրում իրավիճակ փոխել` ազգային հարցերից սկսած մինչև սոցիալ-տնտեսական հարցեր:

«Այս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի և մեր պետականության շահերը», - ավելի վաղ ասել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG