Այսօր մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները, որոնք նոյեմբերի 8-12-ը կանցկացվեն Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի զինավարժարանում։
Զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի զինված ուժերը:
Ընդհանուր առմամբ վարժանքներին կմասնակցի ավելի քան 1,7 հազար մարդ՝ ներկայացնելով ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերն ու իրավապահ մարմինները։
Զինծառայողները գործի կդնեն ավելի քան 300 զինատեսակներ, այդ թվում՝ 8 միավոր Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։