Երեկ ժամը 20:30-ի դրությամբ, «Տաշիր Պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է թունավորման 171 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:
«Տաշիր Պիցցա»-ի Երևանի Հյուսիսային պողոտայի ու Խանջյան փողոցի մասնաճյուղերում թունավորման դեպքերի մասին ահազանգեր սկսեցին ստացվել ուրբաթ առավոտյան։ Մասնաճյուղերի գործունեությունը կասեցված է։