Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների տունն ընդունեց մեկ տրիլիոն դոլարի օրինագիծը


Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունեց մեկ տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը, որի շուրջ ամբողջ օրը թեժ քննարկումներ էին ծավալվել։ 228 կողմ 206 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված օրինագիծը դեմոկրատները մեծ հաջողություն են համարում։ Մեկ տրիլիոն դոլարը հատկացվելու է ԱՄՆ-ի օդանավակայանների, ճանապարհների, կամուրջների և այլ ենթակառուցվածքների արդիականացմանը։

ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է, նաև 1,75 տրիլիոն դոլարի հատկացումներ կատարել սոցիալական ոլորտին ու գլոբալ ջերմացման դեմ պայքարին։

1960-ական թվականներից հետո սա կլինի սոցիալական ոլորտի ամենամեծ ֆինանսավորումը։ Այս օրինագծի հետ կապված դեմոկրատների ներսում որոշ տարաձայնություններ կան, ուստի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այն քվեարկության չդրեց, կոնգրեսականները օրինագծին կանդրադառնան շաբաթ օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG