ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ ֆեյսբուքյան էջից:
Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նաև որոշել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Այսպիսով՝ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախորդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարարը նրան ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին էր ներկայացրել օգոստոսի 5-ին: