Մատչելիության հղումներ

Լարվածությունը փողոցներում մարել է, տեղափոխվելով խորհրդարան․ Արմեն Սարգսյանը՝ «Ռոսիա-24-ին»


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո լարվածությունը փողոցներում «դրամատիկ ընկել է» և տեղափոխվել օրենսդիր մարմին։

«Իսկապես մեզ մոտ ճգնաժամային ժամանակ էր, երբ սկսեց հրադադարը ու դադարեցվեց պատերազմը, շնորհակալություն Ռուսաստանին, բայց սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք դարձան անկայունության աղբյուրներ երկրում»,- ասել է Արմեն Սարգսյանը, հավաստիացնելով, թե տարբեր քաղաքական ուժերին ինքը բացատրել է, որ նորմալ, կայուն, ժողովրդավար երկում նման իրավիճակը լուծվում է ընտրությունների ճանապարհով։

Արմեն Սարգսյանի խոսքերով իր առաջարկը ավելի համալիր էր, քանի որ գտնում է՝ Հայաստանը պետք է փոխի չբալանսավորված Սահմանադրությունը, որտեղ վերահսկման և զսպման լծակները բավարար չեն։ Նա ասել է, որ իր առաջարկը մասամբ է ընդունվել, ընտրություն է անցկացվել, լարվածությունը փողոցներում դրամատիկ ընկել է, այդ լարվածությունը տեղափոխվել է խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG