Մատչելիության հղումներ

Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից է մահացել


 Գերմանիա - Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մուտքը, արխիվ
Գերմանիա - Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մուտքը, արխիվ

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերն այսօր հաստատել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի մահվան մասին մամուլում հրապարակված լուրը։

«Այդ միջադեպը նախարարությանը հայտնի է, բայց ես չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել՝ հաշվի առնելով անձնական տվյալների ու ինֆորմացիայի պաշտպանությունը», - ասել է Բուրգերը լրագրողներին։

Ավելի վաղ Spiegel-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցը դուրս է ընկել դեսպանատանը պատկանող բարձրահարկ շենքի պատուհանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG