Մատչելիության հղումներ

Բայրամով. «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի չկատարումը խարխլում է վստահությունն այդ կառույցի հանդեպ»


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գումարված «Աշխարհը COVID-19-ից հետո» միջազգային համաժողովում ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի չկատարումը խարխլում է վստահությունն այդ կառույցի հանդեպ:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի ԱԽ-ն ժամանակին 4 բանաձև է ընդունել Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի անվերապահ հեռացման մասին, բայց դրանք անտեսվել են:

«Երբեմն ՄԱԿ-ի բանաձևերը շատ արագ են կյանքի կոչվում, բայց [հայ-ադրբեջանական] հակամարտության հետ կապված բանաձևերը 30 տարի չեն կատարվել, ինչը խարխլում է վստահությունը ՄԱԿ-ի նկատմամբ», - ասել է Բայրամովը:

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում «Աշխարհը COVID-19-ից հետո» միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների պատվիրակներ, պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովը կտևի մինչև նոյեմբերի 6-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG