Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Թայվան


Ռաֆայել Գլյուկսմանի ղեկավարած Եվրախորհրդարանի պատվիրակությանը դիմավորում է Թայվանի փոխարտգործնախարար Հարրի Ցենգը, Տայուան, 3 նոյեմբերի 2021թ.
Ռաֆայել Գլյուկսմանի ղեկավարած Եվրախորհրդարանի պատվիրակությանը դիմավորում է Թայվանի փոխարտգործնախարար Հարրի Ցենգը, Տայուան, 3 նոյեմբերի 2021թ.

Պեկինն արդեն դատապարտել է այցը:

Եվրամիության պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Թայվան: Պեկինը կղզին համարում է Չինաստանի անբաժան մաս և մշտապես ու խստորեն դատապարտում է Թայվանի հետ օտարերկրացիների քաղաքական կապերը:

«Մենք ժամանել ենք շատ պարզ և միանշանակ պատգամով՝ դուք միայնակ չեք, Եվրոպան ձեզ հետ է և սատարում է ձեր ազատությանը, օրենքի գերակայությանը և մարդկային արժանապատվությանը»,- ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուկսմանը:

«Ջերմորեն ողջունում ենք պարոն Գլյուկսմանի ղեկավարած պատվիրակությանը, դա Եվրախորհրդարանի պատգամավորների առաջին այցն է, այն մեծ նշանակություն ունի Թայվանի համար»,- ասել է նախագահ Ցայ Ին Վենը:

Եռօրյա այցը կազմակերպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների և դեմոկրատական գործընթացների հանձնաժողովը:

Եվրամիության պատգամավորները և Թայվանի պաշտոնյաները քննարկելու են ապատեղեկատվության տարածման և կիբերգրոհների դեմ պայքարելու ուղիները:

Աշխարհում մեծ թվով պետություններ, չցանկանալով սրել հարաբերությունները պաշտոնական Պեկինի հետ, հրաժարվում են հյուրընկալել Թայվանի բարձրաստիճան ղեկավարներին:

Եվրամիությունը Թայվանի հետ դիվանագիտական կապեր չունի, միայն Վատիկանը պաշտոնական մակարդակով որոշակի հարաբերություններ է հաստատել կղզու հետ:

Չինաստանն արդեն քննադատել է Եվրախորհրդարանի պատգամավորներին Թայվան մեկնելու համար:

«Եվրոպան չպետք է սխալ ազդակներ ուղարկի Թայվանի անջատականներին, քանի որ դա կարող է վնաս հացնել Չինաստանի և Եվրամիության հարաբերություններին»,- այսօր ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG