Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Հայաստանը 2022-2027-ի միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր կստորագրեն


Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, արխիվ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ 2022-2027 թվականներին միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը։

Երեկ Նախարարների կաբինետի պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանում մասնավորապես ասված է. - «Ընդունել Տնտեսական զարգացման նախարարության առաջարկությունը, որը համաձայնեցվել է Արտաքին գործերի նախարարության և այլ շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների հետ՝ ստորագրել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր 2022-2027 թվականների համար»։

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել համագործակցության ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG