Մատչելիության հղումներ

Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Էրդողանի մահվան լուրը տարածող օգտատերերի նկատմամբ


Թուրքական անվտանգության գլխավոր վարչությունը իրավական գործընթաց է սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան վերաբերյալ Թվիթերում լուրեր տարածող օգտատերերի նկատմամբ:

Կիբերանվտանգության հարցերով վարչությունը նման բովանդակությամբ 30 թվիթի հետքերով է գնացել և հայտնաբերել դրանց հեղինակներին: Ոստիկանության հաղորդմամբ, #ölmüş (մահացել է) հաշթագի միջոցով օգտատերերը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով մանիպուլացնել հանրությանը:

30 հոգի կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահին վիրավորելու և զրպարտելու համար: Զուգահեռաբար, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն այսօր իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ նախագահ Էրդողանը ողջ առողջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG