Մատչելիության հղումներ

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են»․ ՌԴ ռազմատեխնիկական ծառայության ղեկավար


Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են, ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը` անդրադառնալով երկու երկրների հետ համագործակցությանը:

«Այդ երկրներից յուրաքանչյուրը, որպես անկախ պետություն, ինքն է որոշում նոր սպառազինությունների կարիքները։ Մենք թե՛ այս, թե՛ մյուս կողմին մեր մատակարարումներով միջազգային որևէ պարտավորություն չենք խախտում։

Մեր հետաքրքրությունը նշված տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, որպեսզի հակամարտությունը, որի ակտիվ փուլը հաջողվել է մարել, նորից չբռնկվի», - հայտարարել է ՌԴ ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG