Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում այսօր ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 աճյուն:
Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ), նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են, ասված է հաղորդագրությունում։