Բաքուն հետաքրքրված է Պակիստանից գնելու JF-17 Thunder կործանիչներ, ասել է Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը:
«Պակիստանից JF-17 Thunder օդանավեր գնելը մեր օրակարգի առանցքային հարցն է»,- պակիստանյան Dunya News գործակալությանն ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը լուրջ ջանքեր են գործադրում իրենց միջոցները արդիականացնելու համար, և այդ ուղղությամբ համատեղ աշխատանք է տարվում Իսլամաբադի հետ։
JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը Պակիստանի և Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը ևս համալրված են այդ օդանավերով։ Վերջին մոդիֆիկացայի գինը ավելի քան 25 միլիոն դոլար է։