Մատչելիության հղումներ

Այսօր անժամկետ ցույց կսկսվի Ռուսթավիի բանտի դիմաց՝ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով


Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա Ռուսթավիի բանտի դիմաց, հոկտեմբեր, 2021թ․
Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա Ռուսթավիի բանտի դիմաց, հոկտեմբեր, 2021թ․

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին բողոքի ցույց կսկսվի Ռուսթավիի բանտի դիմաց, որտեղ գտնվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Վրաստանը բողոքի ցույց կսկսի», - Ֆեյսբուքում գրել է Նիկա Մելիան՝ հավելելով, որ ակցիան կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 17-ին, պահանջը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը։

Մելիայի խոսքով՝ հանրահավաքն անժամկետ կլինի և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չի հասել։

Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալել են։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։

Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել։

XS
SM
MD
LG