Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հրաժարական է տվել, ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում


Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարում է իր հրաժարականի մասին, Սկոպյե, 31-ը նոյեմբերի, 2021թ․
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարում է իր հրաժարականի մասին, Սկոպյե, 31-ը նոյեմբերի, 2021թ․

Հյուսիսային Մակեդոնիայում ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ՝ վարչապետի հրաժարականից հետո։

Զորան Զաևն իր հրաժարականի մասին հայտարարել է երեկ կայացած տեղական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո: «Ես բերել եմ ազատություն և ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նշանակում է պատասխանատվություն ստանձնել», - ասել է նա։

Զաևի կառավարական կոալիցիան հավանություն է տվել լիբերալ-դեմոկրատական սկզբունքներին, ինչպես նաև Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրմանը:

Երեկվա ընտրությունների հիմնական մարտադաշտը մայրաքաղաք Սկոպյեն էր, որտեղ գործող քաղաքապետ Պետրե Շիլեգովը պարտվեց ընդդիմադիր «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնիայի միասնության դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Դանելա Արսովսկային։

Վարչապետն ավելի վաղ դիմել էր ընտրողներին՝ ընդգծելով, որ Սկոպյեի քաղաքապետի ընտրությունն առանցքային է իր քաղաքականության իրականացման համար:

Զաևը շնորհավորել է ընդդիմությանը տեղական ընտրություններում տարած հաղթանակների առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG