Հռոմում մեկնարկել է աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովը։ Երկօրյա հավաքին մասնակցում են «Մեծ քսանյակի» անդամ բոլոր պետությունների ղեկավարները բացառությամբ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների։
Վլադիմիր Պուտինն ու Սի Ձինպինը Հռոմում ընթացող քննարկումներին մասնակցում են հեռավար կարգով։
«Մեծ քսանյակի» գագաթաժողովի քննարկման հիմնական թեման, ըստ արևմտյան աղբյուրների, կլիմայի փոփոխություններն են։ Հռոմի հավաքը նախորդում է կլիմայական փոփոխություններին նվիրված գլոբալ համաժողովին, որի մեկնարկը կտրվի վաղը շոտլանդական Գլազգոյում։