Աշխարհում COVID-19-ով վարակվածների և հիվանդությունից մահվան դեպքերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելանում է։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ շեշտելով, որ համաճարակը հեռու է ավարտվելուց։
Ինչպես ընդգծել է ԱՀԿ ղեկավարը, «համաճարակը մեծ մասամբ պահպանվում է, քանի որ [համաճարակի դեմ պայքարի] գործիքների անհավասար հասանելիությունը շարունակում է պահպանվել»: Իսկ այդ կարիքների համար ԱՀԿ-ին անհրաժեշտ է ավելի քան 23 միլիարդ դոլար։