Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն կլիմայի փոփոխության դեմ պայքարում հանդես են եկել գլոբալ նախաձեռնությամբ


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօրվա ասուլիսում հայտնել է, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կլիմայի փոփոխության դեմ պայքարում հանդես են եկել գլոբալ նախաձեռնությամբ՝ մինչև 2030 թվականը 30 տոկոսով կրճատել մեթանի արտանետումները։ Նա ասել է, որ այդ առաջարկը արդեն պաշտպանել են աշխարհի երեք տասնյակ երկրներ։

Կլիմայի փոփոխության խնդիրները քննարկվելու են Հռոմում` հոկտեմբերի 30-31-ը կայանալիք «Մեծ 20»-ի հանդիպմանը, ինչպես նաև գլոբալ ջերմացման հարցերով Գլազգոյում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ն անցկացվելիք ՄԱԿ-ի ամենամյա համաժողովում։

Բնապահպան ակտիվիստները Գլազգոյում այսօր ակցիա են անցկացրել՝ պետությունների ղեկավարներին կոչ անելով խոսքից անցել իրական գործի։

XS
SM
MD
LG